Հայաստանի Հանրապետության 22-ամյա անկախության շրջանակում Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր միջոցառում-ցերեկույթ:

Անկախության մասին պատմական ակնարկ, հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ. ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները ներկաներին այսպես շնորհավորեցին պետության համար բեկումնալից ու կարևորագույն տոնի առթիվ:
«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»,-Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերը մեջբերեց Սկզբնական կրթության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Աննա Ավետիսյանն ու միացավ ընկերներին. «Մենք բոլորս անկախ երկրի ազատ քաղաքացիներ ենք»:
«Հայրենիքիս անկախությունն առաջին հերթին իմ ազատությունն է»,- ոգևորված նշում է ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Ղազարյանը և խոստանում աշակերտներին փոխանցել վաստակած անկախությունը պահպանելու նախորդների կամքն ու ձգտումը:
Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանն ու Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և հետբուհական գծով տեղակալ Լուսինե Պողոսյանը՝ կոչ անելով քաղաքացիական պարտքը կատարելը սկսել հենց բուհից՝ ստանալով լավ մասնագիտական կրթություն:



