Հոկտեմբերի 2-3-ը Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում կկայանա «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով:
Այն կանցկացվի բուհի Գիտական խորհրդի նիստերի մեծ դահլիճում՝ Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ:
Գիտաժողովին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ դիմելով ՀՊՄՀ-ի Միջազգային բաժին, հեռ.՝ +374 10 59 70 53: