ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռեկտորը մասնակցեց Սոֆիայի համալսարանի 125-ամյակի միջոցառումներին
01.10.2013
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը սեպտեմբերի 27-28-ին հրավիրված էր մասնակցելու Արևելյան Եվրոպայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Սոֆիայի Սենթ Քլիմենտ Օխրիդսկու համալսարանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Հանդիսություններին մասնակցում էին նաև Եվրոպայի մի շարք համալսարանների ռեկտորներ, պրոֆեսորներ:
Մինչև պաշտոնական միջոցառումները, սեպտեմբերի 26-ին Ռուբեն Միրզախանյանը պաշտոնական հանդիպում ունեցավ գործընկերոջ՝ Սոֆիայի Սենթ Քլիմենտ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր Իվան Իլչևի հետ. քննարկվեցին երկու բուհերի հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ 2012 թվականի Բուլղարիայի վարչապետի Երևան կատարած պաշտոնական այցելության ժամանակ վերակնքվել է երկու համալսարանների միջև համագործակցության հուշագիր, իսկ Սոֆիայի Սենթ Քլիմենտ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր Իվան Իլչևը մասնակցել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին: