Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետում տևական ժամանակ է՝ ներդրվել է Էրգոթերապիա մասնագիտության բակալավրի ուսուցումը, սակայն մագիստրոսական
.jpg)
կրթությունն իրականացվում է բացառապես արտասահմանում` սահմանափակ ուսումնական հաստատություններում:
Բուհի դասախոսներ՝ էրգոթերապիստ Զարուհի Հարությունյանն ու Մարիաննա Հարությունյանն արդենիսկ հաջողությամբ ավարտել են Էրգոթերապիայի եվրոպական մագիստրատուրան, որը ներառում է խորը տեսական գիտելիքներ և լայնածավալ հետազոտական աշխատանք ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում: Մագիստրոսական կրթությունն իրականացվում է Անգլիայի, Դանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի առաջատար համալսարաների համագործակցությամբ:
Էրգոթերապիայի եվրոպական մագիստրատուրան հայտնի է իր կրթական խիստ պահանջներով և դասավանդման մեթոդների բազմազանությամբ, որն էլ հանդիսանում է մասնագիտական խորը գիտելիքների և հետազոտական հմտությունների ձեռքբերման գրավական:
Նշենք, որ «Էրգոթերապիա»-ն, հանդիսանալով նոր մասնագիտություն, հնարավորություն է ընձեռում ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց ակտիվորեն ներգրավվել և ինքնուրույն մասնակցություն ունենալ ինքնախնամքի, հանգստի և աշխատանքային գործունեության ոլորտներում: