ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխարհաքաղաքական զարգացումները մեկնաբանում է քաղաքագետը
04.10.2013
Օրերս Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետությունը աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների առաջ» թեմայով զեկուցմամբ:
Քաղաքագիտության դոկտորը, հանգամանալից վերլուծեց վերջին ժամանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները` կապված Սիրիայի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների, ռուս–ամերիկյան հարաբերությունների զարգացումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը անդամակցելուն :
Զեկուցմանը հաջորդեց ակտիվ քննարկում.մասնակիցներն այն գնահատեցին բովանդակալից և օգտակար ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների համար: