ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակի առթիվ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից շնորհվել է «Մայրենիի դեսպան» մեդալ, որի կապակցությամբ բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը շնորհավորում է հարգարժան պրոֆեսորին` մաղթելով նորանոր հաջողություններ գիտամանկավարժական գործունեության մեջ:
Վազգեն Գուրգենի Համբարձումյանը 1978-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում։ Նրա հեղինակած աշխատությունները հիմնականում վերաբերում են հայոց լեզվի պատմության, հայ գրքի մատենագիտության, բառարանագիտության, ընդհանուր լեզվաբանության և ժամանակակից հայերենի հարցերին։