ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր գրադարանավարի մասնագիտական տոնն է
07.10.2013
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը հիմնադրվել է բուհի հետ գրեթե միաժամանակ:
Անցնելով զարգացման և կատարելագործման դժվարին ուղի՝ այն դարձել է համալսարանի կարևորագույն օղակներից մեկը՝ գրական-տեղեկատվական ամուր հենարան:
Ներկայումս գրադարանն ունի շուրջ 630.000 միավոր բազմաբնույթ գրականություն, որը լիովին բավարարում է գրքապահովվածության սահմանված պահանջը. հատկապես մեծ է ամսագրերի, հանդեսների և պարբերականների, ՄԱԿ-ից ստացված գրականության պահանջարկը:
Վերջին շրջանում համալսարանում տեղի ունեցող փոփոխություններից անմասն չի մնացել նաև գրադարանը. ֆոնդերը համալրվել են ծրագրային և գիտական մեծ պահանջարկ ունեցող գրականությամբ, ինչպես նաև կիրառվում են գրադարանային գործի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդներ:
Նշենք, որ գրադարանավարի օրը Հայաստանում նշվում է 2004 թվականից: