Հոկտեմբերի 5-ին Հայաստանում մեծ շուքով նշվեց Ուսուցչի տոնը. օրվա առթիվ հնչեցին մեծարանքի և գնահատանքի խոսքեր, երկրի ղեկավարներն էլ կառավարական պարգևներ ու

թանկարժեք նվերներ հանձնեցին հանրապետության մի շարք ուսուցիչների:
«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում, եռափուլ մրցույթի արդյունքում, հաղթող ճանաչվեց Մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Հայկուհի Աբովյանը:
Արդեն 28 տարի է՝ Հայկուհի Աբովյանը մաթեմատիկա է դասավանդում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում:
Մինչ այդ՝ Ոսկե մեդալով ավարտել է Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Վանաձորի Մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը: Եղել է Լենինյան կրթաթոշակառու, վարել հասարակական ակտիվ գործունեություն: