ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ճանաչի՛ր հայրենիքդ»
08.10.2013
Օրերս Կուլտուրայի Ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր «Ճանաչի՛ր հայրենիքդ» խորագրով սեմինար-քննարկում:
Ձեռնարկի նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել երկրի պատմամշակութային ժառանգության`արգելոց-թանգարանների, հուշարձանների և այլ կոթողների պահպանման հիմնախնդիրների մասին:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ուսանողներ, ինչպես նաև Երևանի թանգարաններից հրավիրված աշխատակիցներ:
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփի Ամիրաղյանը armspu.am-ի հետ զրույցում նշեց` սա հրաշալի նախաձեռնություն էր.հայ երիտասարդը պետք է տեղյալ լինի իր երկրի սոցիալ-մշակութային վիճակին և անի հնարավորը, որ այդ խնդիրները պետությունը չանտեսի:
Սոցիալ-մշակութային գործունեություն (փողային և էստրադային նվագախմբի ղեկավարում) բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արմեն Ալավերդյանն էլ հավելեց, որ տպավորված է երկրի պատմամշակութային ժառանգությամբ. ««Ճանաչի՛ր հայրենիքդ» խորագրով սեմինար-քննարկումը լի էր բացահայտումներով.անհրաժեշտ է իմանալ երկրի ազգային արժեքները, հոգատար և հետևողական լինել դրանց նկատմամբ: Խելամիտ լինելու դեպքում այն կնպաստի երկրում զբոսաշրջության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»: