ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելել էին Մանկավարժական
11.10.2013
Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը հյուրընկալել էր Արարատ քաղաքի ավագ դպրոցի բնագիտա-մաթեմատիկական հոսքի 11 -12-րդ դասարաների աշակերտներին` կենսաբանության ուսուցչուհի, դասղեկ Նարինե Գրիգորյանի և «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Էլլա Գասպարյանի ուղեկցությամբ:
Աշակերտներին դիմավորեցին ֆակուլտետի դեկան Սվետլաննա Հովակիմյանն ու Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Տիգրան Թանգամյանը:
Այցի ընթացքում Մանկավարժականի հյուրերը շրջեցին բուհում, եղան համալսարանի թանգարանում, ծանոթացան ֆակուլտետի մասնագիտական ուղղություններին:
Աշակերտների այցը առավել հագեցած դարձրեց «Կենդանաբանություն» և «Բուսաբանություն» առարկաներից լաբորատոր դասը.այցելուները հարստացան կենսաբանական գիտելիքներով և ձեռք բերեցին լաբորատոր փորձեր կատարելու կարողություններ:
Հյուրերը հավաստիացրին, որ այցելությունը կլինի շարունակական և հույս հայտնեցին` հաջորդ անգամ կծանոթանան ֆակուլտետի մյուս մասնագիտություններին: