ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորը՝ «Մայրենիի դեսպան»
14.10.2013
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը 2013 թվականի ստեղծագործական և գիտական աշխատանքի համազգային մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է Սփյուռքի նախարարության՝ «Մայրեննի դեսպան» մեդալով:
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ մեդալը Ռուբեն Միրզախանյանին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ստեղծագործական կազմակերպությունների համատեղ հայտարարած մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
Հիշեցնենք, որ օրերս կայացած մրցանակաբաշխությանը մրցանակներ են ստացել նաեւ Մանկավարժական համալսարանի հինգ դասախոսներ: