ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Որպեսզի կարողանանք առաջ անցնել աղետների ռիսկերից
15.10.2013
Հոկտեմբերի 12-ին Ծաղկաձորի «RUSSIA» հյուրանոցային համալիրում անցկացվեց կոնֆերանս՝ նվիրված աղետների ռիսկերի նվազեցմանը: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ կոնֆերանսում հարցով շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները քննարկվեցին երկու թեմա՝ «Աղետների ռիսկերի նվազեցման ուսուցումը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում» և «ԱՌՆ հասկացությունների և սկզբունքների ներառումը մանկավարժական բուհերի ուսումնական պլանում»:
Կոնֆերանսը բացեց ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Երեմյանը: Նա խոսեց ծրագրի կարևորության մասին՝ մի շարք փաստերի և թվերի ներկայացումով ընդգծելով ռիսկերի նվազեցման խնդիրների շուրջ համատեղ և միասնական ջանքերով պայքարելու կարևորությունը:
Պրոռեկտոր Արա Երեմյանն ընդգծեց, որ շատ կարևոր է մանկավարժական բուհերի ծրագրերում և ոուսումնական պլաններում աղետների ռիսկերի նվազեցման ներառումն ու հետևողական ուսուցումը: Նա թվարկեց բազմաթիվ աղետներ, որոնք կարելի էր ինչ-որ չափով կանխարգելել՝ ընդգծելով մարդկանց իրազեկվածության հանգամանքը: Խոսելով Սպիտակի երկրաշարժի մասին՝ նա ընդգծեց, որ 25 հազար մարդկային զոհեր և նյութական մեծ կորուստները առավել նվազ կլինեին, եթե ունենայինք աղետների ռիսկերի նվազեցման պետական ծրագիր և ենթակառուցվածքները ճիշտ աշխատեին:
Արա Երեմյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառույցներին, ովքեր աջակցեցին ծրագրի իրականացմանը, փորձագետներին և Մանկավարժական համալսարանի ամբիոների վարիչներին, բոլոր մասնակիցներին: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ ծրագրին հավուր պատշաճի աջակցելու համար և ներկաներին արդյունավետ աշխատանք մաղթեց:
Հայաստանի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն իր ելույթում ասաց. «Մենք պետք է առաջ անցնենք աղետների ռիսկերից, ոչ թե գնանք նրանց հետևից, ինչը նշանակում է բոլոր ոլորտների ուժերի ուղղորդում աղետների ռիսկերի նվազեցմանը»:
Նա շեշտեց կրթական համակարգում նախադպրոցական օղակներից մինչև բուհական հաստատություններում շարունակական աշխատանքների կազմակերպման և աղետների ռիսկերի նվազեցման մշակույթի ձևավորման կարևորությունը: Բավական չէ մարդկանց միայն ուսուցանել վարքի կանոններ, այլ հասարակության մեջ հետևողականորեն պետք է ձևավորել մշակույթ, որը կփոխի մարդու մտածողության դաշտը, որպեսզի նա կարողանա տեսնել աղետները, երբ դրանք ծագում են: Բանախոսը կարևորեց Մանկավարժական համալսարանի դերը վերոհիշյալ գործընթացներում և այդ ուղղությամբ արձանագրված նկատելի առաջընթացը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մոնիտորինգի և զարգացման ծրագրերեի բաժնի պետ Ռոբերտ Ստեփանյանը խոսեց կատարված աշխատանքի մասին, որը մեծ ծրագրի մի մասն է ընդամենը, որովհետև աղետների ռիսկերի նվազեցումը ենթադրում է հսկայածավալ և ընդգրկուն աշխատանք:
«Մենք ձգտում ենք աղետակայուն երկիր դառնալ»,-ասաց ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը,-և դա դարձել է սկզբունք, ուղեցույց: Նա նշեց զարգացումների առկայությունը և զարգացումների ուղիով ընթանալու կարևորությունը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը խոսեց երեխաների շրջանում աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների մասին: Նա անդրադարձավ ԱՌՆ կրթությանը՝ շեշտելով, որ աղետների ռիսկերի վերլուծությունը և աղետների ռիսկերի նվազեցման գործողությունները կրթական զարգացման ծրագրերում ներառման համակարգված մոտեցում է, ապա ներկայացրեց ԱՌՆ առանցքային բաղադրիչները:
Ըստ ՀՊՄՀ-ի հետ մշակված ծրագրի՝ աշխատանքներն ընթացել են 4 հիմնական ուղղություններով, որում ընդգրկվել է բարձրորակ մասնագետների՝ փորձագիտական խումբ, ինչպես նաև ընդգրկվել են համալսարանի հետազոտողներ և մագիստրոսներ:
ԱՌՆ կրթության հիմնախնդիրները Հայաստանի մանկավարժական բուհերում օրակարգային ուղղության ներքո ,,ԱՌՆ կրթությունը և ԱՌՆ հասկացությունների ներառումը բուհի ուսումնական պլանում,, հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՀՊՄՀ մագիստրատուրայի և մասնագիտական որակավորման բարձրացման վարչության պետ, ծրագրի համակարգող, փորձագետ, հոգեբանաական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:
Այնուհետև կոնֆերանսում լսվեցին թեմատիկ զեկուցումներ, որոնք ներկայացրին աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լյուդմիլա Ավանեսյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Մելս Մկրտումյանը, մանկավարժական գիտեւթյունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Լաուրա Ասատրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՊՄՀ առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանը:
Զեկուցումները վերաբերվում էին մանկավարժական կրթության տարբեր մասնագիտական ոլորտներում աղետների ռիսկերի նվազեցման տեսական ու գործնական հիմնախնդիրների ներռամանը,ինչպես նաև ուսումնական ծրագրերեի միջոցով աղետների կանխարգելման իրազեկվածության մշակույթի ձևավոևմանը:
Երկրորդ նիստում կոնֆերանսի մասնակիցները լսեցին հանրապետության 7 դպրոցներում և 4 մանկապարտեզներում մագիստրոսների թիմի կատարած հետազոտական աշխատանքները ներառող զեկուցումները՝ ասպիրանտ Մարիամ Մեհրաբյանի, մագիստրոս Քնարիկ Պապոյանի և ծրագրի հետազոտող Գոհար Առաքելյանի ներկայացմամբ: Դրանք վերավերվում էին ԱՌՆ ուսուիցման արդյունավետության դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում,երիտասարդության ներգրավմանը ԱՌՆ գործընթացում,դպրոցի կառավարման պլանին:
Վերջում տեղի ունեցավ մտքերի քննարկում, եղան կարևոր առաջաարկներ: Կոնֆերանսում ելույթ ունեցողներն առաջարկեցին դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում մտցնել աղետների ռիօսկերի նվազեցման հատուկ առարկա: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՊՄՀ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր,հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը: