«Նախկինում ուսուցիչը ի վերուստ տրված առաքելություն էր համարվում, հիմա՝ սոսկ մասնագիտություն, որի հանդեպ գնալով մեծանում են և´ պահանջները, և´ քննադատությունը»,-

ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում ասաց Ճապոնիայի Ազգային Ազգաբանության թանգարանի, MINPACU միջհամալսարանական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, Օսակայի համալսարանի պրոֆեսոր Միթցուհիրո Շիմմենը:
Թանգարանագետն իր զեկույցում ներկայացրեց ճապոնացի գրողներ, մտավորականներ Սոսեկի Նաթսումեին և Հարուկի Մուրակամիին, ինչպես նաև Ճապոնիայի արդիականացման գործընթացում նրանց ստեղծագործությունների դերակատարմանը:
Միթցուհիրո Շիմմենն իր ելույթում ընդգծեց այն հիմնական պատճառները, որոնց շնորհիվ այդ գրողներն արժանացել են ինչպես քննադատությունների, այնպես էլ մրցանակների՝ նշելով, որ Ճապոնիայի համար գրականությունը խաղաղության և հանգստության վերջին հույսն է:

Թանգարանագետն առավել մանրամասն՝ նկարներով և պատկերային ներկայացումներով ցուցադրեց ճապոնական մեյջիի դարաշրջանը և Ճապոնիայի պատմության մեջ մեծ փոփոխություններ մտցրած պատերազմները:
Հանդիպման ավարտին ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Միթցուհիրո Շիմմենին, որոնք վերաբերում էին Ճապոնիայում կրթական խնդիրներին ու երկրում՝ մանկավարժի մասանգիտության հանդեպ ունեցած վերաբերմունքին:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին նաև Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Հանդիպման ավարտին ճապոնացի հյուրը շրջեց թանգարանում, ծանոթացավ Մանկավարժական համալսարանի պատմությանն ու տարեգրությանը: