ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը
16.10.2013
Օրերս Մանկավաժական համալսարան էր այցելել Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Անի Քալաջյանը: Վերջինս բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

հանդիպման ընթացքում ներկայացրեց «Ցեղասպանության տրավմային և տրավմատիկ սթրեսի հաղթահարման խնդիրները» թեմայով զեկույց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր,որոնք վերաբերում էին հոգեբանական խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև այն գործոններին, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ և խանգարում անձի հոգեբանական ներդաշնակությանը:
Սեմինարի ընթացքում տրվեցին գործնական խորհուրդներ, կատարվեցին վարժանքներ` ուղղված հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը: