ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հատուկ մանկավարժների մասնակցությունը օնլայն վեբինարին
17.10.2013
Օրերս Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու սուրդոմանկավարժություն բաժնի մագիստրոսները մասնակցեցին Լենհարդ ակադեմիայի վեբինարների նոր փուլի առաջին օնլայն սեմինարին:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ինեսսա Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարին մասնակցեում էին նաև ֆակուլտետ հյուրընկալած «Էրեբունի» բժշկական կենտրոնի և Լսողության խանգարումներով երեխաների դպրոցի մասնագետները:
Ռուսաստանի աուդիոլոգիայի և լսողության վերականգնման ազգային գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Գ.Ա.Տավարտկիլադձեն հանդես եկավ «Լսողական համակարգի ֆունկցիոնալ անատոմիան և ֆիզիալոգիան» թեմայով զեկույցով:
Օնլայն վեբինարին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Գերմանիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի, Մոզամբիկի և Ուկրաինայի մասնագետները:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն` Լենհարդ Ակադեմիայի առաջիկա վեբինարներին կմասնակցեն նաև Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսները, ուսանողները և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետները: