ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հանդիպում Աբովյանի հետ»
17.10.2013
«Հանդիպում Աբովյանի հետ»
Այսօր բուհում էին Մանկավարժական համալսարանի հիմնական Վահան Թոթովենցի անվան № 57 դպրոցի ուսուցիչներն ու 3-րդ դասարանի աշակերտները:
 
Վերջիններս Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա ⁄տարրական կրթություն⁄ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների կազմակերպած «Հանդիպում Աբովյանի հետ» միջոցառման գլխավոր հերոսներն էին:
 
Մեծ Լուսավորչի կենսագրության, գործունեության ու ստեղծագործությունների մասին տվյալներ. փոքրիկ այցելուները հանդիպման հենց սկզբում աչքի ընկան գրողի մասին ունեցած հարուստ գիտելիքներով: Բուհի թանգարան կատարած շրջայցին ու Մեծ Լուսավորչի եռաչափ պատկերին ծանոթությանը հաջորդեց «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուից «Հացակեր փեշը» առակի ներկայացումը:
 
Մանկավարժական համալսարանի հիմնականդպրոցի աշակերտները լավ էին սերտել գրողի պատգամը` մարդուն պետք է գնահատել, ոչ թե իր հագուստով, այլ ներաշխարհով ու գիտելիքներով:
 
Ներկայացման ավարտին պրակտիկանտներ Սեդա Սաղաթելյանի և Արևիկ Ամիրշատյանի օգնությամբ աշակերտներն ամփոփեցին իրենց գիտելիքները:
 
Դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը դասապրոցեսն առավել բովանդակալից դարձնելու տեսանկյունից բարձր գնահատեց Սկզբնական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, ինչպես նաև թանգարանի աշխատակազմի գործունեությունը և հույս հայտնեց, որ Մեծ Լուսավորչի կյանքն ու գործունեությունը կդառնա աշակերտների կյանքի ուղեկիցը: