Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Կոկանյանի հրավերով օրերս Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Դիժոնի Բուրգունդիայի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Լեռուան:
Հայ-ֆրանսիական լաբորատորիայի ֆրանսիական մասի ղեկավարը Հայաստան էր այցելել կոնֆերանսի մասնակցելու համար:
1-2-րդ կուրսի մագիստրոսներին պրոֆեսորը ներկայացրեց Բուրգունդիայի համալսարանի կառուցվածքը, նրանում գործող լաբորատորիաները, ապա կարդաց դասախոսություն՝ «Փոխազդեցությունը ատոմներում և մոլեկուլներում քվանտային մեխանիկայի տեսանկյունից» թեմայով:
Կլոդ Լեռուան դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև վերջին տարիներին իրենց լաբորատորիայում կատարաված գիտական նվաճումների արդյունքներին:
Հանդիպման նախաձեռնող Էդվարդ Կոկանյանը կարևորեց օտարերկրյա գիտնականների հետ հանդիպումը հատկապես մագիստրոսների համար՝ նշելով, որ դրանք նպաստում են լեզուների իմացության մակարդակի բարձրացմանն ու գիտական քննարկումներում ակտիվություն ցուցաբերելուն: