Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան բեմադրել է Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» ներկայացումը: Այն պրեմիերա է, եւ առաջին անգամ ներկացավել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների, դեսպանատների աշխատակիցներին:
Երկրորդ ներկայացումը հատուկ հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար է ներկայացվելու մարտի 22-ին, ժամը 19-ին:
Ելույթ են ունենալու միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ, հեղինակավոր մրցանակաբաշխությունների հաղթողներ: