ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարպետության դաս` 3-րդ մեդիաֆորումի շրջանակում
18.10.2013
Հոկտեմբերի 17- 20-ը Հայաստանում անցկացվում է «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 3-րդ մեդիաֆորումը, որի շրջանակում մեր երկիր են ժամանել մեծ հեղինակություն վայելող ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ:
Մեդիաֆորումի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի Կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտուալ մարդն է. այդիսկ պատճառով անհրաժեշտ է և խիստ կարևոր բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը, խոսելով «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասին, ընգծեց, որ այն նպատակ ունի միավորելու աշխարհի բոլոր լրագրողներին, որպեսզի նրանք աշխատեն իրենց երկրից դուրս և իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, նրա առաջնահերթություններն ու ծրագրերը: Աշոտ Ջազոյանն ուրախությամբ նկատեց, որ այս տարի ֆորումի ախարհագրությունն ավելի է ընդլայնվել. Հայաստան են ժամանել լրագրողներ Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Մեդիաֆորումի ընթացքում անցկացվեց կլոր սեղան, որի ընթացքում Ռուսաստանի առաջատար տպագիր մամուլի ներկայացուցիչները փոխանցեցին ֆորումի և ժամանակակից լրագրության մասին իրենց տեսակետները:
«Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 3-րդ մեդիաֆորումին հաջորդեց վարպետության դասեր հայաստանյան բուհերի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար:
Մանկավարժական համալսարանում վարպետության դաս անցկացրին «Արգումենտի նիդելի» և «Նովիե Իզվեստիա» թերթերի գխավոր խմբագիրներ Անդրեյ Ուգլանովն ու Վալերի Յակովը:
Ռուս լրագրողները հարց ու պատասխանի ձևաչափով անցկացվող վարպետության դասի շրջանակում ապագա գործընկերներին ծանոթացրին լրատվական դաշտի առանձնահատկություններին, խոսեցին տպագիր մամուլի ստեղծման ընթացքի, գրաքննության անհրաժեշտության և լրագրության առջև ծառացած խնդիրների մասին:
«Աշխարհի բոլոր վայրերում լրագրությունը նույնն է, իսկ լրագրողներն էլ մարդիկ, ովքեր յուրօրինակ օղակ են հանդիսանում իրադարձության և հասարակության միջև»,-հանդիպման սկզբում նշեց «Նովիե Իզվեստիա» օրաթերթի գխավոր խմբագիրը:
Վերջինս վստահ է` լավ լրագրող դառնալու համար մասնագիտական կրթություն ունենալն անհրաժեշտություն չէ.այդ է փաստում նաև վիճակագրությունը.«21-րդ դարը ունիվերսալ լրագրության ժամանակաշրջան է, իսկ լրագրողի լավագույն հատկությունը` հետաքրքրությունն է կյանքի հանդեպ.անկախ նրանից, թե որ ոլորտի մասին ես գրում, հակառակ պարագայում, ինչ էլ գրես`կձախողվես»:
«Լսել և ճշտել» «Նովիե Իզվեստիա» օրաթերթի գլխավոր խմբագրի հորդորն է ապագա լրագրողներին, ով վստահ է` ազատ լրագրության շնորհիվ միայն հնարավոր կլինի ունենալ լավ Կառավարություն, փոխել հասարակությունն ու աշխարհը. «Թվային աշխարհում» լավ լրագրող լինելու համար միայն գրելը դեռ բավարար չէ. պետք է տիրապետել լեզուների, լուսանկարել, կարողանալ գրաքննադատել սեփական անձը:
«Արգումնետի Նիդելի» թերթի գխավոր խմբագիր Անդրեյ Ուգլանովը ցավով նկատեց`Ռուսաստանում չկա հայկական տպագիր մամուլ, ապա նշեց, որ Կառավարության ղեկավարի հետ հանդիպմանն առաջարկել է, որպեսզի Կառավարությունը կամ Մշակույթի նախարարությունն իրենց ներդրումն ունենան ռուսական առաջատար թերթերում` հնարավորություն տալով հայ սկսնակ լրագրողներին ևս տպագրվել այնտեղ և, ինչու ոչ, դառնալ Ռուսաստանում Հայասատանի լավագույն լրագրողը:
Հանդիպման ավարտին հյուրերը, ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ուղեկցությամբ, եղան նաև բուհի թանգարանում, ծանոթացան պատմությանն ու տարեգրությանը և հուշամատյանում գրառեցին իրենց տպավորությունները: