Օրերս ՀՊՄՀ Մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանողները՝ կուրսղեկ Սամվել Միքայելյանի նախաձեռնությամբ Թումանյանական օրերի շրջանակում մեկնել էին
.jpg)
Դսեղ:
Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումը մեկնարկեց գրողի տուն-թանգարանում. հնչեցին Ամենայն Հայոց Բանաստեղծին նվիրված բանաստեղծություններ, պարային և երաժշտական համարներ:
Գրողի տուն-թանգարանի բակում Մանկավարժականի ուսանողները ներկայացրին «Փանոսը, Հուռին և մյուսները» բեմադրությունը:
Միջոցառումն արժանացավ լոռեցի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը. աբովյանականներին իրենց երախտագիտությունը հայտնեցին Դսեղի գյուղապետը, մարզպետարանի, թանգարանի և դպրոցի ներկայացուցիչները:
Նշենք, որ Մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանողներին ուղեկցում էին բանաստեղծուհի, ժողովրդական վարպետ Անահիտ Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային փորձագետ, Երևանի բժշկական համալսարանի բիոէթիկայի ամբիոնի վարիչ Սուսաննա Դավթյանը, Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղի տնօրեն, Վանաձորի Մանկավարժա¬կան ինստիտուտի դասախոս Գնել Տիգրանյանն ու Լոռու մարզպետարանի մշակույթի վարչության պատասխանատու Մհեր Մելիքյանը:
.jpg)