ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրակտիկայի անցկացման նոր ձևաչափ
28.10.2013
Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանում էին:
 
Բուհի ուսանողները հոգեբանա-մանկավարժական պրակտիկայի շրջանակում վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների միջև կազմակերպել էին ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
 
Ուսանողները պրակտիկայի մեթոդիստ Անահիտ Մինասյանից ստացել էին առաջադրանք`ինքնուրույն մշակել արտադասարանական միջոցառման ծրագիր:
 
Ի դեպ, այդ հարցում մեծ օժանդակություն ցուցաբերեց մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Շողիկ Սահակյանը. վերջինս ուսանողներին տրամադրել էր հեղինակային էլեկտրոնային վիկտորինա:
 
Հետաքրքրաշարժ, պատմա-աշխարհագրական, իրադարձային. սրանք էին 3 փուլից բաղկացած ինտելեկտուալ խաղի հարցերը:
 
Հոգեբանության և լրագրության հոսքերի 11-րդ դասարանների աշակերտների միջև ծավալվեց գիտելիքահեն մրցապայքար. ժյուրին ամփոփեց արդյունքները և հաղթող ճանաչեց լրագրողների թիմին:
 
Ինտելեկտուալ խաղի ընթացքին հետևում էին բուհի դասախոսները, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլաննա Հովակիմյանը, Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի պրակտիկանտները, որոնք իրենց պրակտիկան անցնում են Մանկավարժական համալսարանում:
 
Սվետլաննա Հովակիմյանը կարևորեց միջոցառման անցկացումն ու իր գոհունակությունը հայտնեց պրակտիկանտների նախաձեռնության և վարժարանի սաների գիտելիքների վերաբերյալ:
 
Ֆակուլտետի դեկանն ուրախ է` ուսանողներն առաջնորդվել են «Անընդհատ սովորել ու յուրացնել նորը, նշանակում է անընդհատ աճել որպես անհատ» կարգախոսով. արդյունքն ակնհայտ է: