ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսի զեկույցը` Կարմիր խաչի սեմինարում
30.10.2013
Օրերս «Օգնել.ես կարող եմ, դու կարող ես, մենք կարող ենք» ծրագրի շրջանակում Կարմիր խաչի հետվերականգնողական կենտրոնում անցկացվեց Հայաստանի և Գերմանիայի Կարմիր խաչի ընկերությունների և «Եվրոպացիները խաղաղության համար» հիմնադրամի հետ համատեղ սեմինարների շարք, որոնք վարում էին Հայաստանից և Գերմանիայից ժամանած մասնագետներ:
ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժություն և հատուկ հոգեբանություն ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլլա Կաֆյանը սեմինարի ընթացքում հանդես եկավ «Աուտիզմով երեխաների և դեռահասների հետ տարվող զարգացնող աշխատանքների մեթոդաբանական մոտեցումները» թեմայով զեկույցով:
Զեկույցի ընթացքում ներկայացվեցին աուտիզմով երեխաների և դեռահասների հետ տարվող աշխատանքների հեղինակային ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է օրինակելի առաջադրանքներ, թեստեր, պարապմունքներ: Սեմինարն արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին ու դրական արձագանքներին:
Նշենք, որ սեմիաներն ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 14-16 տարեկան հայ, գերմանացի երեխաներին և երիտասարդներին:
Վերջիններս ծանոթանում են Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց խնդիրներին, հանդիպումներ են ունենում Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անձանց հետ, մասնակցում «Առաջին բուժօգնություն» և «Առողջ ապրելակերպ» դասընթացներին, ծանոթանում հայկական մշակույթին: