Մանկավարժական համալսարանի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի և Հատուկ կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հատուկ կրթության
.jpg)
ֆակուլտետ-գործատու համագործակցություն» թեմայով քննարկում-աշխատաժողով:
«Արարատ» ծրագրի շրջանակում կազամակերպված աշխատաժողովին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի, Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, բժշկական հաստատությունների և հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներ, ներառական կրթություն իրականացնող դպրոցների և մանկապարտեզների ղեկավարներ` Երևանից և հանրապետության մարզերից:
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը հույս հայտնեց, որ հանդիպումը հնարավորություն կտա ուսանողներին նորովի ներկայացնել իրենց մասնագիտական ունակությունները, ինչպես նաև ընդլայնել Համալսարան-գործատու կապերը:
Ռիտա Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ մասնագետների պատրաստման գործընթացում առավել քան կարևորվում են դասավանդման հմտությունների զարգացումն ու կատարելագործումը, դաասավադող առարկայի վերաբերյալ գիտելիքների խորացումն ու ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետումը.«Ներակայիս աշխատաշուկան թելադրում է նոր պահանջներ. այդ առումով Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի դերը ուսանողների ապագա կարիերիայի զարգացման, նրանց անձնային և մասնագիտական հմտությունների ձևավորման, աշխատանքի որոնման և տեղավորման հարցում կարևոր է: Կենտրոնն ամեն ինչ անում է ուսանողների մասնագիտական որակների վերաբերյալ գործատուի կարծիքն ուսումանսիրելու և դրանց հիման վրա կրթական ծրագրերը մշակելու ուղղությամբ»:

Այն, որ Մանկավարժական համալսարանի շրջանավարտը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին, լինի մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետ, կարևորում է նաև Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը:
Վերջինս նկատում է` համալսարանական կրթությունը արժևորված չի լինի, եթե շրջանավարտը զինված չլինի համապատասխան գիտելիքներով և ունենա զբաղվածության խնդիր:
Արմենուհի Ավագյանն ուրախ է` ֆակուլտետի պատրաստած մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է, իսկ գործատուների հետ նման հանդիպումներն էլ նպաստում լավագույն շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը:
Մասնագետներ` հատուկ, ներառական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, բժշկական հաստատությունների և հոգեբանների համար. Հատուկ կրթության ֆակուլտետի
ուսանողները փոքրիկ բեմականացումներով ներկայացրին ֆակուլտետի գոևրծունեությունն ու մասնագիտական ուղղվածությունները:
Աշխատաժողովի ընթացքում հատուկ կրթության ոլորտին անդրադարձ կատարվեց գիտական մակարդակում ևս. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության դոցենտ, Առողջապահության նախարարության գլխավոր մանկական նյարդաբան Արծրունի Հակոբյանը ներկայացրեց «Հատուկ կրթական ֆակուլտետի շրջանավարտների գործնական ընդգրկվածությունը բժշկական հաստատություններում և հետագա համագործակցության հեռանկաները» թեմայով զեկույցը:
Գլխավոր մանկական նյարդաբանն ներկայացրեց իր` 10 տարիների աշխատանքի արդյունքներն ու նշեց այն հիմնական գաղափարաները, որոնց շնորհիվ կամրապնդվեն

փոխհամագործակցությունն ու ծառայությունների ընդլայնումը:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցող խումբը`որպես ներառական կրթություն իրականացող դպրոցի կարևոր կառույց» թեմայով զեկույցը ներկայացրեց № 100 դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանն:
Վերջինս ներկայացրեց խնդիր ունեցող երեխաների հետ աշխատանքային իրենց փորձն ու ընդգծեց` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների հետ աշխատանքում կարևոր են ոչ միայն հատուկ մանկավարժի, այլև անհատական մասնագետների, դպրոցի մանակավարժների և հաշմանդամություն ունեցող երեխաների համադասարանցիների դերակատարումը:
Դպրոցի տնօրենն ուրախությամբ ընդգծեց` դպրոցի բազմամասնագիտական թիմում մեծամասամբ ընդգրկված են ՀՊՄՀ-ի Հատուկ ֆակուլտետի մագիստրոսներն ու նախկին շրջանավարտները, որոնք տիրապետում են մասնագիտական հմտություններին և լավագույնս կատարում իրենց առջև դրված խնդիրները:
Աշխատաժողովի ընթացքում Մարի Իզմիրլյանի անվան մանկատան լոգոպեդ Սուսաննա Դավթյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հատուկ մանկավարժ Սյուզաննա Մարտիրոսյանը կատարեցին ներառական կրթություն իրականացնող հաստատությունների բազմամասնագիտական թիմի աշխատանքի վերլուծություն, իսկ Հատուկ կրթության ֆակուլտետի գիտության և հետբուահական կրթության գծով դեկանի տեղակալ Թերեզա Ազատյանն էլ հստակեցրեց շարունակական համագործակցության ուղղությունները:
Աշխատաժողովի ընթացքում եղան քննարկումներ, իսկ ավարտին հյուրերը այցելեցին բուհի թանգարան և գրադարան: