ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժների պրակտիկան ՀՊՄՀ վարժարանում
06.11.2013
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողների մի մասն իր մանկվարժական պրակտիկան անցկացրեց ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանում:
 
Բազմաբնույթ միջոցառումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, սպորտային խաղեր. պրակտիկայի օրերն անցան հագեցած գրաֆիկով:
 
Ապագա մանկավարժներ` Լիլիթ Օհանյանի, Տաթև Մելքումյանի և Քրիստինե Խաչատրյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին կայացավ հերթական միջդասարանային ինտելկտուալ խաղ-մրցույթը:
 
«Կալգարի», «Մելբուրն», «Վանկուվեր» և «Վիեննա» թիմերում մրցեցին հոգեբանության, լրագրության, բնագիտա-մաթեմատիկական հոսքերի 10-11-րդ դասարանների աշակերտները:
Խաղն անցկացվեց մեկ փուլով.հնչեցին ամենատարբեր ոլորտներն ընդգրկող 20 հարց:
 
Համառ պայքարում հաղթող ճանաչվեց «Վանկուվեր» /11-րդ բնագիտա-մաթեմատիկական հոսք/ թիմը: Ինչպես հաղթող, այնպես էլ մյուս երեք թիմերը ստացան պատվոգրեր` հաղթելու և ինտելեկտուալ խաղ-մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար: