Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանի «Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակի շնորհանդեսը: Այն անցկացվում էր գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակը տպագրվել է հեղինակի մահից հետո:
Եռահատորյակում տեղ են գտել Արմեն Հովհաննիսյանի «Աղետ», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Խորհրդատվություններ 2-րդ էջի համար», «Ուրբաթախոսություն» և այլ ժողովածուներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակի խմբագիր Վահագն Սարգսյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրող, կինոգետ, մշակույթի նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանը:
Նրանք բոլորն էլ բարձր գնահատեցին Արմեն Հովհաննիսյանի հրապարակախոսական հոդվածների արժեքը, թարգմանական գործն ու քաղաքացիական ակտիվ կեցվածքը:
Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, մշակույթի ականավոր գործիչներ, գրական ընտանիքի անդամներ, նրա արվեստի երկրպագուներ:
Միջացառման ընթացքում «Հովեր» կամերային երգչախումբը, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խմբավարությամբ, կատարեց Արմեն Հովհաննիսյանի նախընտրելի` ռուսական խմբերագային երաժշտություն:
Արմեն Հովհաննիսյանը մինչեւ իր կյանքի վերջին օրը դասավանդում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանում: