ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ասքանազ Նահապետյանի «անկյուն»` ՀՊՄՀ թանգարանում
07.11.2013
Ասքանազ Նահապետյանի «անկյուն»` ՀՊՄՀ թանգարանում
Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր նախկինում Կուլտուրայի ֆակուլտետում գործած Կուլտուր-լուսավորչական ամբիոնի հիմնադիր-վարիչ Ասքանազ Նահապետյանի
 այրուն:
 
Սոնյա Եդիգարյանը շրջեց բուհի եռաչափ թանգարանում, ծանոթացավ կառուցվածքին, այնտեղ տեղ գտած գիտա-կրթական հարուստ նյութերին և իր հիացմունքը հայտնեց այդ առթիվ:
 
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի անունից թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը Սոնյա Եդիգարյանին հանձնեց շնորհակալագիր` թանգարանի հավաքածուն արժեքավոր նյութերով համալրելու համար:
 
«Ուրախ եմ, անչափ երջանիկ և հուզված. Ասքանազ Նահապետյանը վերջապես իր «տեղն ունեցավ» մի վայրում, որտեղ անցկացրել է ապրած տարիների մեծ մասը: Նրա մասին պատմող պատկերային ներկայացումը կարծես մի պահ հետ շրջեց ժամանակը»,-հուզված նշեց Սոնյա Եդիգարյանը:
 
Նշենք, որ Ասքանազ Նահապետյանի այրին թանգարանին է նվիրել ամուսնու` կյանքն ու գործունեությունն ամփոփող նյութեր, ձայնագրություններ, պատվոգրեր, շքանշաններ, անվանի մարդկանց կողմից նրան մակագրված գրքեր եւ անգամ անձնական իրեր:
 
Խստապահանջ, կարգապահ, իր աշխատանքին նվիրված մանկավարժ Ասքանազ Նահապետյանն իր գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր այսօր էլ աշխատում են հանրապետության տարբեր շրջանների մշակութային հաստատություններում: Ասքանազ Նահապետյանը եղել է Կինո-ֆոտո վարպետության ամբիոնի դոցենտ, արժանացել կուլտուրայի վաստակավոր գործչի կոչման: