ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այց՝ երկու բուհերի միջև համաձայնագրի շրջանակում
08.11.2013
Այց՝ երկու բուհերի միջև համաձայնագրի շրջանակում
Նոյեմբերի 7-ից մեկշաբաթյա այցով Մանկավարժական համալսարանում են Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ՝
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Օբուխովան և Կրթության հոգեբանության ֆակուլտետի երկու մագիստրոս:
 
Այցելության առաջին օրը նշանավորվեց բուհի թանգարանում շրջայցով, որն ընդհանուր պատկերացում տվեց հյուրերին համալսարանի պատմության, ժամանակագրության, ինչպես նաև ներկայիս կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ:
 
Այցելության նպատակն է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի և Սկզբնական կրթության ֆակուլտետներում ծանոթանալ «Հոգեբանական խորհրդատվությունը կրթության համակարգում» և «Մանկավարժություն և հոգեբանություն /նախադպրոցական/» մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսումնամեթոդական ապահովմանը, ուսումնական ծրագրերին, դասընթացներին, ուսանողների գիտամանկավարժական և հետազոտական պրակտիների կազմակերպման ընթացքին, փորձարարական-հետազոտական գործունեության իրականացման առանձնահատկություններին:
 
Նշենք, որ Մանկավարժական և Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանների միջև կնքված համաձայնագրի շրջանակում նախորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի երեք և Սկզբնական կրթության ֆակուլտետի մեկ ուսանող այցելել էին Մոսկվա` մասնակցելու Կրթության հոգեբանության ֆակուլտետում պրոֆեսոր Լյուդմիլա Օբուխովայի ղեկավարությամբ կազմակերպված մեկամսյա դասընթացների: