ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջիկայում հայտնի կդառնա ՀՊՄՀ լավագույն ուսանողը
11.11.2013
Նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղկազմակերպած ՀՊՄՀ <<Լավագույն ուսանող>> մրցանակաբաշխությունը:
Համերգային ծրագրից հետո 10 ֆակուլտետի լավագույն ուսանողները կստանան նվերներ ու պատվոգրեր. կհայտարարվի բուհի <<Լավագույն ուսանողի>> անունը:
Ի դեպ, հոկտեմբերի 15-31-ը Հայկական պետական մանկավարժական համալասարանի Ուսանողական խորհուրդը հայտարարել էր <<Լավագույն ուսանող>> մրցույթ:
Կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում անհրաժեշտ էր լրացնելմասնակցության հայտ, ներկայացնել ինքանկենսագրություն, ակադեմիական գերազանց առաջադիմությունը հավաստող տեղեկանք, համապատասխան լեզուներին տիրապետելու, գիտական, ստեղծագործական կոնֆերանսներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցությունը, ՀՊՄՀ-ի շրջանակներում հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր:

Լավագույնին ընտրելու համար կազմվել է ընտրական հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ֆակուլտետների ուսանողական խորհուրդների հանձնաժողովների պատասխանատուները և ֆակուլտետի յուրաքանչյուր կուրսից մեկական ուսանող:
<<Լավագույն ուսանող>> մրցույթին համապատասխան` բուհի 10 ֆակուլտետներից կմասնակցեն

ուսանողներ Անուշ Մխիթարյանը (Բանասիրական ֆակուլտետ), Լուսինե Իսկանդարյանը (Սկզբնական կրթության ֆակուլտետ), Էլվիրա Միրզոյանը (Օտար լեզուների ֆակուլտետ), Ռուզան Անանյանը (Գեղարվեստական կրթության ֆակուլտետ), Անուշ Մկրտչյանը (Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և Ինֆորմատիկայի ֆակուլտետ), Հերմինե Հովհաննիսյանը (Կուլտուրայի ֆակուլտետ), Անուշ Առաքելյանը (Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ), Անի Խաչատրյանը (Պատմության և իրավագիտության ֆակուլտետ), Լուսինե Անդրեասյանը (Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ), Ասյա Հակոբյանը (Հատուկ կրթության ֆակուլտետ):
Նշենք, որ արդենիսկ մեկնակել է ՀՊՄՀ <<Լավագույն ուսանող>> online մրցույթ-քվեարկությունը: Նոյեմբերի 4-14-ը բոլոր ցանկացողները կարող են քվեարկել 10 ֆակուլտետային <<Լավագույն ուսանող>>-ների օգտին:
Առավելագույն «Like»- եր հավաքած ուսանողը կարժանանա Ուսանողական խորհրդի սահմանած հատուկ մրցանակի:
Ի դեպ, Ուսանողների միջազգային օրվա շրջանակում այսօր «Առաջին համալսարանական ռադիո Ֆամա»-ն լուրերի գլխավոր թողարկմանը` ժամը 15.00-ին, կհյուրընկալի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանին: