ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտական օգնություն` սահմանափակ կարողություններով երեխաներին
11.11.2013
Նոյեմբերի 6-ին Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսական կազմը այցելեցԱրագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց:
Այցի նպատակն էր մասնագիտական անվճար խորհրդատվություն իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ:
Մասնագետները հետազոտեցին մոտ 20 աշակերտների: Հետազոտության համար դպրոց էին եկել մոտ գյուղերի բնակիչները: Ներկա էին այն երեխաների ծնողները, ովքեր ունեին տեղաշարժման խնդիրներ: Դասախոսների կողմից առաջարկվեց համապատասխան մասնագիտական օգնություն:
Հատուկ կրթության ֆակուլտետի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Դավթյանը և լոգոպեդիա բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Հակոբյանն ավագ դպրոցի աշակերտներին ներկայացրեցին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, նրա ֆակուլտետները, մասնավորապես՝ Հատուկ կրթության ֆակուլտետն իր պատրաստած մասնագիտացումներով:
Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսական կազմի այցելությունները ՀՀ տարբեր մարզեր կրում են շարունակական բնույթ: