Հատուկ կրթության ֆակուլտետի հրավերով Մանկավարժական համալսարան էին այցելել Կրակովի Յագելոնյան համալսարանի ներկայացուցիչներ Կարոլինա և Բարտոշ Գոլոմբեկները:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում լեհ հյուրերը ներկայացրին Յագելոնյան համալսարանը՝ հիմնադումից մինչև բուհի կառուցվածք ու կրթական ծրագրեր:
Դոկտորանտ,Յագելոնյան համալսարանի <<Էրազմուս Մունդուս Յանուս>> ծրագրի համակարգողԿարոլինա Գոլոմբեկը ներկայացրեց բուհի 15 ֆակուլտետները, անվանի շրջանավարտներին, ինչպես նաև բուհի հարուստ ավանդույթները, որոնցից ամենաուշագրավը ուսումնական տարեսկզբի տոնական արարողությունն էր:
Վերջինս առավել հանգամանալից ներկայացրեց 2007-2013 թվականների ընթացքում Յագելոնյան համալսարանի մասնակցությունը միջազգային ուսումնական ծրագրերին: Նա ներկայացրեց Էրազմուս Մունդուսի մի քանի ծրագրեր, մասնավորապես, <<Էրազմուս Մունդուս Յանուս>>-ը`մատնանշելովուսանողների և դասախոսների կողմից այդ ծրագրին մասնակցելու հնարավոր ձևերն ու կոչ անելով ծրագրին դիմել դեկտեմբերի 15-ից սկսած` երկու ամսվա ընթացքում:
Դասախոսության երկրորդ հատվածում բուհի պրոֆեսոր Բարտոշ Գոլոմբեկը Յագելոնյան համալսարանը ներկայացրեց եվրոպական և լեհական բարձրագույն կրթության շրջանակում:
470՝ 132 պետական և 338 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցում կրթություն են ստանում շուրջ 2 միլիոն ուսանողներ:
Ազգային որակավորման համակարգում պրոֆեսորը կարևորեց բուհերի ինքնավարությունը կազմակերպչական, ծրագրային և բազմաթիվ այլ հարցերում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Լեհաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված հանձնաժողովը մշտապես հետևում է բուհերի գործունեությանը:
Բարտոշ Գոլոմբեկը նշեց նաև այն բոլոր չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն թե´ ուսանողները, թե´ դասախոսները, մասնավորապես ընդգծելով՝ նոր ֆակուլտետ բացելու համար դրա կազմում պետք է լինի նվազագույնը 3 դոկտոր-պրոֆեսոր և գիտությունների 6 թեկնածու: