ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում հանդիպել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական
.jpg)
հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Նախարարը շնորհավորել է նրանց և մի քանի Ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար:
«Ոսկե հուշամեդալ»-ի է արժանացել նաև Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է` պարգևներն ուսանողական կառույցներում ընդգրկված նախորդ սերունդների աշխատանքի արդյունքն են:
Նույն օրը վարչապետ, ՀՊՄՀ Կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:
Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է հասկանալու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, քանի որ այն պայմանավորված է առաջին հերթին ձեզնով, այն արժեքներով, որի կրողը դուք եք, այն տեսլականով, որն այս պահին ձեր մեջ կա»: