ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին
12.11.2013
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12-ը Հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների /ղեկավարման իրավունք ստանալու/ տնօրենների վերապատրաստում:
Ակադեմիական 90 ժամ տևողությամբ դասընթացի մասնակիցները 12-ն էին ` հանրապետության տարբեր մարզերից :
Դասընթացը կազմված էր կրթության իրավական, կառավարման, տնտեսագիտական հարցերի վերաբերյալ կրթաբլոկներից, որոնք վարեցին մասնագետներ Վահրամ Քոսակյանն ու Արմինե Իվանյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վերաբերյալ հավաստագրեր: