ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ՈՒԳԸ-ն` միջբուհական խորհրդաժողովում
14.11.2013

Օրերս ՀՊՄՀ Ուսանողական գիտական ընկերությունը մասնակցեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած Հայաստանի առաջինհանրապետության 95-ամյակին նվիրված միջբուհական խորհրդաժողովին:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսներն ու ասպիրանտը հանդես եկան զեկույցներով:
Ջուլիետա Աբրահամյանը ներկայացրեց «Միացյալ և Անկախ Հայաստանի հայտարարությունը և հայ ազգային-քաղաքական ուժերի արձագանքը», Հայկ Նազարյանը` «Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերի կազմավորումը», իսկ ասպիրանտ Վաղարշակ Մատիկյանը` «Առաջին հանրապետությունը և հայկական պետականաշինության ավանդույթները» թեմայով զեկույցը:
Համագործակից տարբեր բուհերի ուսանողական կառույցների նախագահները, այդ թվում` ՀՊՄՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մելքումյանը, ստացան շնորհակալագիր` համագործակցության և օժանդակության համար:
Ծավալվեց ակտիվ քննարկում.լավագույն զեկուցումները կներկայացվեն տպագրության: