Վերջերս Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ- Agence Universitaire De La Francophonie) միասնական խորհրդի նիստիում որոշում կայացվեց, որի համաձայն Հայկական պետական մանկավարժական համալսարանը դարձավ կազմակերպության անդամ:
Այն հնարավորություն կընձեռի ՀՊՄՀ-ի ուսանողներին, դասախոսներին և հետազոտողներին մասնակցել ՖՀԳ-ի դրամաշնորհային ծրագրերին` մասնավորապես շարժունության ոլորտում:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ծրագրի առաքելությունն է նպաստել ֆրանսալեզու գիտական տարածքի ստեղծմանը, խթանել գիտական համագործակցությունը, կրթել զարգացմանը նպաստող մասնագետներ, աջակցել գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իրականացնել փորձի փոխանակում :
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն աջակցում է միայն այն ծրագրերին, որոնք համապատասխանում են անդամ համալսարանների կողմից պարզորոշ կերպով արտահայտված կարիքներին՝ որոշակի ժամանակահատվածի համար:
Միայն 2010-2011թթ. տրվել է կրթությանը և գիտությանը ուղղված 2856 անհատական օգնություն,այդ թվում՝ 2096 շարժունակության թոշակ և 760 նպաստ հեռահար ուսուցման համար :
Միջհամալսարանական 99 ծրագրեր,ինչպես նաև տարբեր նախագծերում ընդգրկված 434 գիտաշխատողներ ստացել են աջակցություն :
5881 ուսանող և 379 դասավանդող մասնակցել են ֆրանսերենի կատարելագործման դասընթացների :
Դառնալով Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ ՀՊՄՀ-ի ուսանողների, հետազոտողների և դասախոսների համար ևս բացվում են լայն հնարավորություններ օգտվելու այս կազմակերպության ծրագրերից՝ ի նպաստ մեր համալսարանում կրթության որակի բարձրացման, գիտության զարգացման, շարժունակության ապահովման և հեռահար ուսուցման համար :
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը աշխարհի կարևորագույն հետազոտողական կազմակերպություններից է: Այն 1989թվականից հանդիսանում է հետազոտության և բարձրագույն կրթության գործող գործակալություն:
ՖՀԳ-ն իր գործունեությունը ծավալում է գլխավոր և կենտրոնական գրասենյակներից, որոնք գտնվում են Մոնրեալում և Փարիզում: Այն ունի 70 հաստատություն աշխարհի 40 երկրներում, ինչպես նաև մարզերում գտնվող 10 գրասենյակ, որի կազմում ընդգրկված է 427 անդամ` 339-ը մարզերից:
Ի դեպ, ՖՀԳ-ն իր ցանցում միավորում է 776 հաստատություններ 98 երկրներում, որոնցից 63-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդներն են կամ անդամներ: