Օրերս Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Պատմության և իրավագիտության, Կրթության հոգեբնության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողներն Ավետիք Իսահակյանի
.jpg)
անվան գրադարանում էին՝ մասնակցելու «Ամերիկյան անկյուն »-ում անցկացված «Ամեն ինչ Flex –ի մասին» դասախոսություն-սեմինարին:
Զեկույցով հանդես եկավ ծրագրի ներկայացուցիչ Արման Վարդանյանը, ով մասնակցել էր «American council»-ի կողմից կազմակերպված «Flex» կրթական ծրագրին, հաղթել մրցույթում և մեկ տարի ուսուցանել ԱՄՆ-ում:
Տեսազեկույցի տեսքով անցկացվող սեմինարն ընթանում էր անգլերենով՝ ներկայացնելով վերոնշյալ ծրագրին մասնակցելու կարգն ու առանձնահատկությունները:
Սեմինարին հաջորդեց “English Zone only” սկզբունքով քննարկումը, որը վարում էր ՀՊՄՀ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի դասախոս Արթուր Ղազարանը: Քննարկումը հնարավորություն ընձեռեց ուսանողներին ունկնդրել կենդանի անգլերեն խոսքը (native speakers English) և շփվել միմյանց հետ:
Ի դեպ, բուհի անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնը հաճախ է կազմակերպում արտալսարանային անվճար դասընթաց-խորհրդատվություններ, սեմինարներ, ֆիլմի դիտումներ, այցելություններ երևանյան թանգարաններ:
.jpg)
.jpg)