Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի կիրառական արվեստ բաժնի 3-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի

շրջանակում ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանի և պրակտիկայի ղեկավար Աննա Դավթյանի գլխավորությամբ այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:
Փրկել, պահպանել, ցուցադրել և հաջորդ սերունդներին փոխանցել ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներն ու առարկաները.թանգարանների այս առաքելությունը խիստ տպավորեց և ոգեշնչեց ուսանողներին:
Վերջիններս անկեղծացան`այն տվեց ստեղծագործելու նոր շունչ, նոր հղացումներ և մոտեցումներ: Այն մեծ նշանակություն ունեցավ մասնագիտական գիտելիքների հարստացման, ավարտական աշխատանքների կատարման և թեմատիկայի ընտրության առումով:
.jpg)