ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողները՝ «Փրկություն»-ում
15.11.2013

Օրերս Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այցելելել էին «Փրկություն» հասարակական կազմակերպություն:

Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան երեխաների առօրյային, վարպետորեն պատրաստած ձեռքագործ աշխատանքներին:
Ուսանողական խորհուրդը կազմակերպության սաների համար պատրաստել էր անակնկալ. փոքրիկ թատերական բեմադրություն, որն ընդունվեց մեծ ոգևորությամբ:
«Սեր, բարություն և անմոռանալի րոպեներ. ուսանողներին հաջողվեց ջերմություն հաղորդել հասարակության այն խավին, որն ունի դրա կարիքը»,- նշեց Փրկություն հասարակական կազմակերպության տնօրեն Արփինե Աբրահամյանը:
«Մեր հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներում ներդրվել է ներառական կրթության համակարգը. այն այսօր գտնվում է կայացման փուլում: Այդ առումով չափազանց կարևորում եմ նման այցելությունները, որոնք հնարավորություն են տալիս համալսարանում ստացած տեսական գիտելիքները կիրառել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ շփման մեջ»,- аrmspu.am-ի հետ զրույցում նկատեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական Տիգրան Խաչատրյանը: