Նոյեմբերի 13-14-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեց շախմատի ներբուհական առաջնություն, որին մասնակցում էին բուհի 9 ֆակուլտետների շուրջ 36 ուսանողներ:

Շրջանաձև մրցաշարն անցկացվեց թիմային սկզբունքով, որտեղ առավելագույն` 16 միավորով հաղթող ճանաչվեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմը, 14 միավորով 2-րդ տեղում էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորամատիկայի, իսկ 3-րդ-ում` 11 միավորով Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմը:
Մրցաշարի ընթացքում հաղթողներ եղան նաև ըստ խաղատախտակների. 1-ին խաղատախտակի վրա1-ին տեղը զբաղեցրեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող Լեոնարդ Մարտիրոսյանը, 2-րդ խաղատախտակի վրա խաղացող, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Աբրոյանը 1-ինն էր, 3-րդ խաղատախտակի վրա1-ին հորիզոնականը զբաղեցրեց Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Հայկ Միսակյանը, իսկ 4-րդ խաղատախտակի վրա 1-ին տեղում էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Սամսոն Զիրոյանը:
Հաղթողներին պատվոգրերի և մրցանակների հանձնման հադիսավոր արարողությունը տեղի կունենա տարեվերջին:
Առաջնության մրցավար, Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը մասնակիցների շախմատային հնարավորությունները գնահատեց լավ. «Այս տարի ուսանողների մոտ նկատվում է ակտիվություն, ձգտում են զարգացնել մտածողությունը, շախմատային ունակությունները, որն իր ազդեցությունն է ունենում նաև մրցաշարի արդյունքների վրա: Արքայական այս խաղաձևն իսկապես մարզում է տրամաբանությունն ու մտածողությունը. այն կյանքի մոդելն է. անհատը, որ կկարողանա իրեն դրսևորել շախմատում, ճիշտ քայլեր կանի նաև կյանքում»:

.jpg)