Հատուկ մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար կոնսերվատորիայի օպերային ստուդիան ներկայացրեց Գաետանո Դոնիցետտիի «Սիրո

ըմպելիքը» ներկայացումը:
Այն պրեմիերա էր եւ առաջին անգամ ներկացավել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների, դեսպանատների աշխատակիցներին:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ ասմունքող Արսեն Ղազարյանը: Նա ողջունեց մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին, մանկավարժական համալսարանի գործընկեր Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ներկայացուցիչներին, Մանկավարժականի դասախոսներին և ուսանողներին:
Վերջինս նշեց, որ այսօր շատ կարևոր է, որ մշակույթը դառնա ժողովրդին կրթող դարբնոց: «Մանկավարժական համալսարանի և պետական կոնսերվատորիայի միջեւ սկիզբ դրվող այս կարևոր համագործակցությունը կտա իր արժանի պտուղները: Մշակույթը և մանկավարժությունը հավասարազոր արժեքներ են»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Գաետանո Դոնիցետտիի երկու գործողությամբ «Սիրո ըմպելիքը» ներկայացումը բեմադրել է Երևանի պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան:
Ստուդիան տարիներ շարունակ բեմականացրել է բազմաթիվ հեղինակների ստեղծագործությունները, որոնք հնչել են եվրոպական հայտնի բեմերում:
Հանդիսատեսը ներկայացումը վայելեց Հովհաննես Միրզոյանի ղեկավարած օպերային ստուդիայի նվագախմբի նվագակցությամբ:


