Նոյեմբերի 15-16-ը Գյումրիի Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» երաժշտական դպրոցում մեկնարկեց«Նավասարդյան խաղեր»-ի ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ

անվանակարգը, որին մասնակցում էր 16 ներկայացուցիչ:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մելիքյանը և դասախոս Տիգրան Դավթյանը.ժյուրին նախագահում էր նույն ամբիոնի վարիչ, մանկարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը:
Վերջինս նկատեց` մասնակիցներն այդ անվանակարգի առաջին ներկայացուցիչներն են, որն արդենիսկ մեծ պատասխանատվություն է:
Աշխատանքները գնահատվեցին առաջարկված թեմայի, ավանդկան ոճի պահպանման և կրեատիվության համապատասխան, իսկ հաղթողը որոշվեց հաշվի առնելով նաև 1-ին փուլի արդյունքները:

Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգում ոսկե մեդալի արժանացավ ՀՊՄՀ-ի Կիրառական արվեստ բաժնի, բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Սահակյանը ⁄գոբելեն⁄, արծաթե մեդալի` նույն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Արփի Շահվերդյանը ⁄ուլունքագործություն/, իսկ բրոնզե մեդալ` մագիստրատուրայի շրջանավարտ Անի Պողոսյանը ⁄բատիկ ⁄:
Մասնակիցներ Ռուզաննա Պետրոսյանը, Մարիամ Ավետիսյանը, Տաթևիկ Մուրադյանը, Դավիթ Սաֆարյանն արժանացան հավաստագրերի:
Ժյուրիի նախագահ Անուշ Եղիազարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարությանն ու կազմակերպիչներին նման նախագիծ իրականացնելու համար:
«Նավասարդյան խաղերի» նպատակն է պատանիների և երիտասարդների ստեղծագործական կարողությունների միջոցով տարածել և դրանով իսկ բարձրացնել արվեստի դերն ու նշանակությունը հասարակության լայն շրջանում, բացահայտել և աջակցել շնորհալի պատանիներին ու երիտասարդներին: