Փիլիսոփայության համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՀՊՄՀ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը նախաձեռնել է միջացառումների շարք, որը մեկնարկեց այսօր՝

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում կայացած սեմինար-քննարկումով:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանն անդրադարձավ ուսանողների ինքնուրույն մտածողության զարգացման ուղիներին՝ այն համարելով ուսուցման համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը:
«Երիտասարդ մասնագետ պատրաստելու հիմնական նպատակն այն է, որ բուհի շրջանավարտը ձեռք բերի իր ոլորտի մասնագիտական խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողություն և հմտություն: Բուհական ուսուցման կարևորագույն խնդիրն է ուսուցման առաջին օրից կազմակերպել ուսանողի ինքնուրույն մտածողության զարգացումը, առաջադրված հարցադրումների պատասխանների որոնման կարողությունների ձևավորումը»,-ասաց պրոֆեսորը և ավելացրեց՝ ուսուցման ամբողջ գործընթացը պետք է վերածել հարցերի ու խնդիրների վերլուծություններ կատարելու վարժանքների:
Ռոբերտ Ջիջյանն ուսանողների ինքնուրույն մտածողության առավել արդյունավետ եղանակ է համարում դասախոսությունների անցկացումը պրոբլեմային եղանակով՝ ուսանողներին ցույց տալով, թե ինչպես են փորձառու մասնագետները որոնում հարցերի և խնդիրների պատասխանները:
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Դեմիրխանյանը ուսանողների մտածողության զարգացման համար ունի սեփական մոտեցումները, սակայն նկատում է՝ զարգացման ուղիները պետք է լինեն համակարգված և միանման:
Ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ սեմիանարի դրույթները հաշվի կառնվեն և արդյունավետության դեպքում նման սեմինարների քննարկումները կլինեն շարունակական: