Նոյեմբերի 11-18-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեց վոլեյբոլի ներբուհական հերթական մրցաշարը: Գլխավոր մրցավար Զառա Պետրոսյանի վարած թեժ մրցապայքարում 3-

րդ հորիզոնականը զբաղեցրին ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտները:
Եզրափակչում միմյանց հետ պայքարեցին Պատմության և իրավագիտության ու Կրթության հոգեբանության և սոցիոլիգայի ֆակուլտետների թիմերը:
Առաջին պատվավոր հորիզոնականը գրավելու համար ընթացավ լարված պայքար. ցուցաբերելով սպորտային բարձր որակներ` ի վերջո 2-0 հաշվով հաղթեցին ապագա հոգեբան-սոցիոլոգները:
«Ասում են` մասնակցությունն ինքնին հաղթանակ է, սակայն մենք ապացուցեցինք, որ յուրաքանչյուր պայքար կոչված է հաղթողներ բացահայտելուն»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Կրթության հոգեբանության և սոցիոլիգայի ֆակուլտետի թիմի ներկայացուցիչ Արուսյակ Գևորգյանը:


