Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Վոլոդյա Գասպարյանը Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոների կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի Կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի շնորհակալագրով` Երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդման համար:
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ՀՀ Կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, մանկավարժականմ գիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանը 2008-2012 թվականներին ղեկավարել է ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը, իսկ ներկայումս բուհի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս է: