Այսուհետ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներն ամենշաբաթյա դասընթաց կանցնեն Երևան քաղաքի
.jpg)
պատմության և Պատմության թանգարաններում:
Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանի նախաձեռնության նպատակն է ապագա պատմաբաններին ծանոթացնել թանգարանում առկա նմուշներին, որոնք գոյություն են ունեցել դեռևս մ. թ.ա. մի քանի հազարամյակ առաջ:
«Մեկամսյա դասընթացի շրջանակում ուսանողներին կներկայացնենք հնագիտությունն ու ազգագրությունը` որպես հայոց պատմության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուրներ: Ի վերջո, առանց դրանց լիարժեք իմացության, պատմաբան պատրաստելն անհնար կլինի»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց Ռաֆիկ Նահապետյանը:
Ազգագրագետը վստահ է` մագիստրոսը պետք է տեղեկացված լինի նախորդ հասարակությունների տնտեսական և մշակութային արժեքներին, իսկ այդ տեսանկյունից վերոնշյալ թանգարանները բավարար նյութ են տալիս ազգային հինավուրց մշակութային արժեքների տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման մակարդակների մասին:
Ապագա պատմաբաններն էլ խոստովանեցին` թանգարան այցելություններն ու այնտեղ անցկացվող դասախոսությունները հետազոտական աշխատանք կատարելու լավագույն միջոցներից է:
.jpg)
.jpg)