ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են կենսաբանության օլիմպիադայի հաղթողները
21.11.2013
Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում անցկացվեց կենսաբանության օլիմպիադա, որին մասնակցում էին կենսաբանության բաժնի 1-4-րդ կուրսերի ուսանողները:
«Օլիմպիադաներն այն մրցասպարեզներն են, որ քննության են ենթարկում մասնակիցների գիտելիքները»,-նշեց Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը և ողջունեց հատկապես առաջին կուրսի այն ուսանողների մասնակցությունը, որոնք համարձակություն են դրսևորել և կատարել գիտելիքները ցուցաբերելու, մասնագիտությունը զարգացնելու կարևորագույն քայլերից մեկը:
Օլիմպիադայի կազմակերպիչ, Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Տիգրան Թանգամյանը հաջողություն մաղթեց ուսանողներին՝ նշելով. «Ուսանողը պետք է լինի հետաքրքրասեր, ենթարկվի տարբեր փորձությունների, որոնցից կարևորագույնը թերևս օլիմպիական փորձությունն է. այն ստուգում է մասնագիտական գիտելիքներն ու նախապատրաստում առավել լուրջ մրցությունների»:
Օլիմպիադան անցկացվեց գրավոր. արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 3-րդ տեղը հավասար միավորներով զբաղեցրել են Կենսաբանության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողուհիներ Զեմֆիրա և Նարե Մելքոնյանները, 2-րդ տեղը՝ նույն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ամիրխանյանը, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Մամոյանը:
Օլիմպիադայի հաղթողներըպարգևատրվեցինԱրհեստակցական կազմակերպության տրամադրած գրքերով, իսկ 1-ին տեղը զբաղեցրած Գոհար Մամոյանը՝ նաև պատվոգրով: