ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բանավեճի փիլիսոփայական կողմը
22.11.2013

Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում` ՀՊՄՀ Փիլի­սո­փա­յության և տրամաբանության ամբիոնն ու Ուսանողական գիտական ընկերության բանավեճի ակումբը կազմակերպել էին «Բանավեճի հիմունքներ» խորագրով դասախոսություն-թրեյնինգ: Այն անցկացրեց Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դա­սա­­­­խոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը:

Թրեյնինգն ընթացավ երկու փուլով. նախ դասախոսություն` հագեցած բանավեճի անցկացման բազմաթիվ օրինակներով, ապա ինտերակտիվ քննարկում և իրավիճակների բացահայտում:

Դասախոսությանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու 10 ֆակուլտետների ուսանողները:

Փիլի­սո­փա­յության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիյանն իր գոհունակությունը հայտնեց` նշելով, որ թրեյնինգը հագեցած էր հետաքրքիր տեղեկատվությամբ, որոնք նորույթ էին նաև իր համար: