Նոյեմբերի 17-19-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում կայացավ Եվրոպայի մանկավարժական բուհերի ռեկտորների ասոցիացիայի վարչության նիստը, որին մասնակցում էր նաև Խաչատուր
.jpg)
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Վարչության նիստում բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, Ուկրաինայի Դրագոմանովի անվան ազգային համալսարանի ռեկտոր Վիկտոր Անդրուշչենկոն:
Նիստի ընթացքում քննարկվեց ասոցիացիայի նոր անդամակցությունների մասին, նոր և միասնական դասագրքերի մշակմանն ու հրապարակմանն առնչվող խնդիրներ, «21-րդ դարի նոր ուսուցիչ» ծրագիրը:
Համագումարի ընթացքում քննարկվեց նաև Եվրոպայի մանկավարժական բուհերի ռեկտորների ասոցիացիայի 3-րդ համագումարի անցկացման մասին հարցը:
Որոշում կայացվեց այն հրավիրել 2014 թվականի Երևանում:
.jpg)