Նոյեմբերի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանների միջեւ ստորագրվեց համագործակցության
պայմանագիր:
Ստորագրեցին համալսարանների ռեկտորներ Ռուբեն Միրզախանյանը եւ Ալգիրդաս Գայզուտիսը: Պայմանագրով նախատեսված է համագործակցության լայն շրջանակ՝ կրթական գիտական եւ կրթամշակութային ոլորտներում:
Մասնավորապես, այս օրերին Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի հրավերով Մանկավարժական համալսարանի ուսանողները Վիլնյուսում մասնակցում են պարի միջազգային փառատոնի: