Օրերս Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները «Գիտության և կրթության արդի
.jpg)
խնդիրները տեխնոլոգիական գործընթացում» առարկայի շրջանակներում այցելեցին հայ-բելառուսական համատեղ ընկերություն (Առևտրի կենտրոն):
Մանկավարժական համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Բորիս Խոդերյանը և հայ–բելառուսական ընկերության գյուղտեխնիկայի մենեջեր Հայկ Աբրահամյանն ուսանողներին ծանոթացրին նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ագրոտեխնիկական մեքենաներին, դրանց աշխատանքային գործունեությանը:
Էքսկուրսիայի ընթացքում ուսանողները փորձարկեցին նոր մակնիշի փոքր տրամաչափ ունեցող «Բելառուս» տրակտորը:
Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած էքսկուրսիան շարունակվեց կահույքի սրահում, որտեղ ապագա տեխնոլոգներն ուսումնասիրեցին բելառուսական ժամանակակից կահույքի տեսականին ու բելառուսական արտադրության կենցաղային տեխնիկան:
.jpg)
.jpg)
.jpg)