Հանրային հեռուստաընկերության «Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդաշարերի հեղինակ և պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանն այսօր պարգևատրվեց Խաչատուր Աբովյանի

անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը խորհրդանշող հուշամեդալով:
«Այս բուհի մասին հաղորդումներ պատրաստելիս ես այստեղ տեսա այն համալսարանը, որը տեսել եմ արտերկրում, ինչպես նաև հաճելիորեն զարմացած եմ համալսարանի թանգարանով: Սա ուսումնական այն հաստատությունն է, որտեղ ուսանողները իրապես սովորում և կրթվում են»,- ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը: Վերջինս մի շարք պետական մրցանակների կողքին, այս պարգևը համարեց շատ կարևոր` ընդգծելով, որ սա հենց հեռուստասդիտողի գնահատականն է:
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ չնայած բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված բազում հրապարակումներ և հեռուստահաղորդումներ են եղել, սակայն «Հայաստանի ճամփեքով» և «Մերոնք» հաղորդաշարերը ամենամեծ հետաքրքրականություն են առաջացրել և արժանացել են հեռուստադիտողների բարձր գնահատանքին:
Բոլոր ժամանկաշրջաններում հեռուստեսությունը համարելով հզորագույն զենք` ռեկտորը ընդգծեց, որ Ռաֆայել Հովհաննիսյանի հեղինակած հաղորդաշարերը գրագետ, հետաքրքիր և ուսուցողական են: Իսկ այդ հաղորդաշարերի շրջանակում անդրադարձը Մանկավարժական համալսարանին` համարեց օգտակար քարոզչություն հօգուտ մեր դպրոցի, որով պայմանավորված է մեր երկրի և ժողովրդի ապագան:


